Անասնապահները մարզպետի հետ հանդիպելուց հետո բացել են Երևան-Արարատ մայրուղին21 հունվարի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 20-ի առավոտից անասնատերերը, գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին՝ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանց հանդիպել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը: Տարբեր մարզերից մի քանի տասնյակ գյուղացիներ և ֆերմերներ մի քանի օր շարունակ հավաքվում էին Կառավարության մոտ՝ նույն պահանջով: Որևէ պատասխան չստանալով և հանդիպում չունենալով՝ նրանք հունվարի 20-ին հայտարարել են, որ փակելու են միջպետական, համայնքային տարբեր ճանապարհներ: Մարզպետի հետ հանդիպման ժամանակ ցուցարարները նշել են, թե դժգոհ են, որ Կառավարությունից ոչ ոք չեկավ և չհանդիպեց իրենց: Արարատի մարզպետն առաջարկել է ԱԺ-ում հարցը քննարկելուց հետո հանդիպել և փորձել դրան լուծում տալ: Երևան-Արարատ մայրուղին հանդիպումից հետո բացվել է, կողմերը պայմանավորվել են ժամը 18:00-ին հանդիպել մարզպետարանում: Ցուցարարները նշել են, որ, եթե հարցին լուծում չտրվի, իրենք փակելու են նաև օդանավակայան տանող ճանապարհը: Ֆերմերներն ու գյուղացիները պնդում են՝ Կառավարությունը սպանդանոցներում պարտադիր մորթ կատարելու որոշումը կայացրել է առանց իրենց կարիքները հասկանալու: Անասնապահների խոսքով՝ իրենց 6-7 ամիս ժամանակ է պետք, որ հասկանան՝ շարունակում են զբաղվել անասնապահությամբ, թե՝ ոչ: Ցուցարարները նշում են, որ սպանդանոցային պարտադիր մորթի պատճառով իրենք մեկ կենդանու մորթից կորցնում են 30,000 դրամ: Ներկայումս հանրապետության տարածքում 22 սպանդանոց է գործում. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց կառուցման փուլում են, 26-ը՝ նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |