Անձավաբուժական կենտրոնը 2020-ից պետպատվերի համար ֆինանսավորում չի ստանա21 հունվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ից դադարեցրել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը՝ պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար: Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, և հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցում, գրում է irates.am-ը: Տնօրեն Անուշ Ոսկանյանը նշել է՝ իրենց հիմնական հիվանդները մինչև 18 տարեկան դեռահասներ են։ Նրանց 80-85%-ը մշտապես պետպատվերով է բուժվել, միայն 15-20%-ն է վճարել ծառայությունների դիմաց։ «Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բուժհաստատություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետպատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում: Նշվում է, որ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման և բուժման համալիր մոտեցման համատեքստում, դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով: 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |