Ադրբեջանն ու Վրաստանը կշարունակեն գործակցել ռազմական ոլորտում21 հունվարի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները 2020-ի երկկողմ ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել: Փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանում է պաշտոնական այցով: Փաստաթղթով նախատեսվում է փորձագիտական խմբերի փոխայցերի կազմակերպում, մարտական պատրաստականության և առաջատար փորձով փոխանակման համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև այլ միջոցառումներ, հայտնում է Haqqin.az-ը: Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են փոխադարձ աջակցությունը երկու երկրի տարածքային ամբողջականությանը: Ռազմական գործակցության վերաբերյալ նմանատիպ փաստաթուղթ Ադրբեջանն ու Վրաստանը ստորագրել էին նաև 2019-ին և նախորդ տարիներին: Վերջին ծրագիրը նախատեսում էր ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |