Մուլտհերոսները կխոսեն հայերեն՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսության եթերից21 հունվարի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝«Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։ «Շանթ Kids»-ն առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքն է, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ հեռուստաալիք է, որը ներառվել է «Ռոստելեկոմի» փաթեթային բոլոր առաջարկներում։ «Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝ • հայկական սիրված մուլտֆիլմեր, • մրցութային հեռուստաշոուներ, • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր, • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր, • «Սոյուզմուլտֆիլմի» ամբողջ տեսադարանը։ Այսպիսով՝ «Շանթ Kids» HD-ի շնորհիվ հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է բարձր վարկանիշ ունեցող բովանդակություն՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |