Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել22 հունվարի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ucom ընկերության կողմից Beeline ապրանքանիշը գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված հայտին: Նա ասել է, որ հարկավոր է ամեն ինչ անել մենաշնորհի ձևավորումից խուսափելու համար։ Փոխվարչապետի խոսքով՝ շուկաների վերլուծություն է արվելու՝ պարզելու, թե ինչ ֆինանասական վիճակում են ընկերությունները: ՀԾԿՀ դիրքորոշումն այն է, որ առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ 3-րդ օպերատորի մուտքի հնարավորություն տան։ Ավինյանը նշել է, որ գործընթացը բարդ է, և բոլոր կարծիքները համադրելով՝ պարզ կդառնա, թե արդյոք այդ միավորումը հնարավոր է: Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |