Հայկական մեքենաները Ղազախստանում խնդիր են. Առաջարկվում է կամ վճարել տուրքերը, կամ դատի տալ մեքենայի նախկին տիրոջը23 հունվարի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ոստիկանությունում ձևավորված հատուկ խումբը Երևանում է՝ հայկական համարանիշներով մեքենաների հետ կապված բողոքների հիման վրա սեփական հետաքննությունն անցկացնելու համար, տեղեկացնում է Ktk.kz-ը: Հայկական և ղրղըզական համարանիշերով մեքենաներ վարելու արգելքի հետ կապված՝ Ղազախստանի իշխանությունը չի նվազեցնի կամ չեղարկի տուգանքները, անհրաժեշտ է վճարել մաքսատուրքերը: Օտարերկրյա համարներով մեքենաներ գնած վարարդները երկրում ակցիաներ են անում և բողոքներ ներկայացնում ոստիկանություն՝ նշելով, որ իրենց խաբել են: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից 1 տարի առաջ ներմուծված և ղազախական գրանցում չստացած մեքենաները Ղազախստանում ապօրինի են: Հայտարարվել էր, որ օտարերկրյա համարանիշերով մեքենաները կնույնականացվեն, վարորդները կամ կվճարեն համապատասխան տուգանքն ու մաքսազերծման գումարը, կամ էլ մեքենան դուրս կբերվի երկրից: Նրանք, ովքեր չեն վճարի տուգանքները, մեքենան կարող են մասերի բաժանել ու վաճառել, կամ դատական հայց ներկայացնել նախկին տիրոջ դեմ: Հայաստան եկած ղազախ ոստիկանների պատվիրակության մասին PanARMENIAN.Net ի ճշտող հարցին ի պատասխան կառույցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ասացին, որ Ղազախստանից ոստիկաններ եկել են՝ քննարկելու տարբեր հարցեր: Հարցին՝ արդյոք այցի նպատակներից է Ղազախստանում հայկական պետհամարանիշներով մեքենաների հետ կապված խնդիրը, ոստիկանությունից նշեցին. «Տարբեր հարցերի շուրջ ոստիկանության պաշտոնյաների հետ քննարկումներ են ընթանում»: Ղազախստանում ոստիկանները նշում են, որ երկրում հանցագործությունների և իրավախախտումներ կատարելու դեպքում հնարավոր չէ պարզել՝ օրինազանց քաղաքացին ով է, քանի որ նա օտարերկրյա համարանիշով մեքենա է վարում: Երկրում ոստիկանները չգիտեն նաև, թե ուր և ում ուղարկեն օտարերկրյա համարանիշներով մեքենաների խախտումների տուգանքները: Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան: 2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |