Բեյրութում ոստիկանության հետ բախումներում ավելի քան 50 մարդ է տուժել23 հունվարի 2020 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 52 մարդ է տուժել Բեյրութի կենտրոնում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով: Ըստ Լիբանանի Կարմիր խաչի՝ 7 ցուցարար հիվանդանոց է տեղափոխվել, մյուսներին տեղում օգնություն է ցուցաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ոստիկանությունը ջրանետ մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառել ցուցարարների դեմ խորհրդարանի շենքի մոտ: Փողոցային ակտիվիստները նրանց ուղղությամբ քարեր են նետել և պայթուցիկով շշեր: Փողոցային բողոքները Բեյրութում վերսկսվել են Կառավարության նոր կազմի հաստատումից հետո, որը գլխավորել է վարչապետ Հասան Դիաբը: Ցուցարարների առաջնորդները հայտարարել են, որ նոր կառավարությունը չի արտահայտում սուննիների համայնքի և Լիբանանի ժողովրդի շահերը: «Մենք պահանջում ենք անցումային Կառավարություն, անկախ անդամներով, խորհրդարանի արձակում և արտահերթ ընտրություններ»,- ասել է ակտիվիստներից մեկը: Ըստ Al Jadeed հեռուստաալիքի՝ Բեյրութի առևտրային թաղամասում անկարգություններ են եղել՝ կոտրել են խանութների ցուցափեղկերը, բանկոմատները, թալանել են բանկերի և կոմերցիոն ընկերությունների գրասենյակները: Սուննիների «Ալ Մուստակբալ» շարժումը, որը գլխավորում է 2019-ի հոկտեմբերին հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրին, հայտարարել է, որ իր կողմնակիցները կապ չունեն անկարգությունների հետ: Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են 2019-ի հոկտեմբերի 17-ին: Չնայած, որ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսակն և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է շրջափակումից և պատժամիջոցներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |