Սիմոնյան. Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է23 հունվարի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Առանց Սահմանադրության էլ Նիկոլ Փաշինյանը սուպեր վրաչապետ է, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում արդյոք սուպերվարչապետական համակարգ կա: «Ինչ վերաբերում է սուպերվարչապետությանը, մենք գնալով նվազեցնում ենք, քչացնում ենք: Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է: Այդ լիազորութուններով պետք չէ ֆիքսել որպես սուպեր վարչապետի: Փաշինյանը բավականին ուժեղ դիրք ունի»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ լիազորությունների սահմանափակման գործընթացըտեղի է ունեցել Փաշինյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից։ Անդրադառնալով երկրում ատելության մթնոլորտի մասին դիտարկմանը՝ Սիմոնյանը նշել է, թե այդպիսի մթնոլորտ ՀՀ-ում չկա, դա քարոզվում է տարբեր կենտրոնների կողմից, փոխանցում է Factor.am-ը: «Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մոտ, ովքեր իրենք ատելի են և ատում են հեղափոխությունը՝ այն մարդկանց, ովքեր իրենց զրկել են այն ամենից, ինչ ունեցել են»,- ասել է Սիմոնյանը: Վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Այն 15 անդամ կունենա։ Դրա կազմում ի պաշտոնե կլինեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ «Իմ քայլը» հանձնաժողովում կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ Գևորգ Պետրոսյանն է, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Տարոն Սիմոնյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |