ՊՆ ծառայողը վթարի է ենթարկել 11-ամյա երեխայի. Նա հիվանդանոցում մահացել է

ՊՆ ծառայողը վթարի է ենթարկել 11-ամյա երեխայի. Նա հիվանդանոցում մահացել է

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված մեքենայով վթարի է ենթարկել 11-ամյա երեխայի: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հունվարի 24-ին Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ՊՆ պետհամարանիշներով ԿամԱԶ-ի վարորդը Երևանի 142 դպրոցի մոտ վթարի էր ենթարկել 11-ամյա երեխայի, որը գիտակցության չգալով մահացել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում:

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահի դրության այլ մանրամասներ չի կարող տրամադրել:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի բաժնի պատասխանատու Գևորգ Դերզյանը PanARMENIAN.Net ին ասաց, որ դեպքի մասին կմանրամասնեն ավելի ուշ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---