Աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամի վրա լեզու ցույց տվող Էյնշտեյնն է

Աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամի վրա լեզու ցույց տվող Էյնշտեյնն է

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում թողարկել են աշխարհի ամենափոքր ոսկե մետաղադրամը, որի տրամագիծը 3 մմ-ից պակաս է: Դրա վրա պատկերված է լեզու ցույց տվող Նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնը:

Շվեյցարիայի դրամահատարանից պարզաբանել է, որ մետաղադրամի տրամագիծը 2,96 մմ է, քաշը՝ 0,063 գր, արժեքը՝ շվեյցարական ֆրանկի մեկ քառորդը ($0,26 կամ գրեթե 16 ռուբլի), գրում է Ինտերֆաքսը:

Այդպիսի ընդամենը 999 մետղադրամ է թողարկվել. դրանք վաճառվելու են շվեյցարական 199 ֆրանկով՝ մոտ 185 եվրո: Մետաղադրամը վաճառվելու է հատուկ խոշորացման ապակիով, որը թույլ կտա զննել Էյնշտեյնի դեմքը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---