ՌԴ-ն ներկայացնող Արթուր Դանիելյանը՝ գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն

ՌԴ-ն ներկայացնող Արթուր Դանիելյանը՝ գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձել է Եվրոպայի գեղասահքի առաջնության արծաթե մեդալակիր: Սա 16-ամյա մարզիկի առաջին մասնակցությունն է ԵԱ-ին:

Առաջին տեղը նվաճել է ռուսաստանցի Դմիտրի Ալիևը:

Դանիելյանը խոստովանել է, որ ընթացիկ մարզաշրջանի սկզբում մտածում էր գեղասահքը թողնելու մասին՝ նա 4-ն է 2019-ի աշխարհի պատանեկան առաջնությունում: Սակայն, ծնողներն ու մարզիչները պնդել են, որ շարունակի մարզումները, գրում է Sportsdaily-ն:

2019-ի վերջում Դանիելյանը նվաճել էր Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչումը: Դանիելյանը ծնվել է Հայաստանում: Նրա ընտանիքը ՌԴ է տեղափոխվել, երբ նա 3 տարեկան էր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---