Փաշինյան. 10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա25 հունվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա՝ (airBaltic) Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, քանի որ €50-ով երկկողմանի թռիչքի տոմս է ձեռք բերվում: «25 տարի ՀՀ-ում խոսվում էր, որ ավիատոմսերի շուկայում խնդիր ունենք, իսկ Կառավարությունը հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այնպես է, ինչպես կա: Հիմա մենք տեսանք ՝ ինչպիսին է իրականությունը»,- ասել է Փաշինյանը: 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից ազատել դեպի ՀՀ չվերթներ իրականացնող նոր ավիաընկերություններին: Դեպի Հայաստան չվերթներ բացելու մասին էին հայտարարել Ryanair և Wizz Air բյուջետային ավիաընկերությունները Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |