ԶԼՄ-ներ․ Կոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի վթարում

ԶԼՄ-ներ․ Կոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի վթարում

PanARMENIAN.Net - Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը զոհվել է կալիֆորնիական Կալաբասասում տեղի ունեցած ավիավթարում։ Ըստ Los Angeles Times-ի` բասկետբոլիստի զոհվելու մասին տեղեկությունը հաստատել են աղբյուրները։

Sikorsky S-76 ուղղաթիռում 5 մարդ էր գտնվում․ վթարից հետո դրանում հրդեհ է բռնկվել։

41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---