Բիլլի Այլիշը հաղթել է Grammy-ի բոլոր հիմնական անվանակարգերում27 հունվարի 2020 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ամերկացի երգչուհի Բիլլի Այլիշը Grammy-ի է արժանացել բոլոր հիմնական անվանակարգերում՝ «Տարվա ալբոմ» (When We All Fall Asleep, Where Do We Go?), «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» (Bad Guy) և «Լավագույն նոր արտիստ»։ Բացի այդ, նա պարգևատրվել է «Լավագույն փոփ ալբոմի» համար։ Ավելի վաղ նման արդյունք գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը` 1981-ին։ Երգչուհու եղբայրը՝ Ֆիննեասը, պարգևատրվել է քրոջ ալբոմի վրա աշխատանքի համար և մրցանակ ստացել «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում, գրում է «Վեդոմոստին»։ «Գրեմմիի» ամենամյա 62-րդ մրցանակաբաշխությունն անցել է Լոս Անջելեսի «Սթեյփլս կենտրոնում»։ Լավագույն ռեփ-ալբոմ է ճանաչվել Tyler, The Creator-ի «Igor»-ը, լավագույն ռոք-ալբոմ՝ Cage The Elephant-ի Social Cues-ը։ Լավագույն այլընտրանքային ալբոմի համար մրցանակը ստացել է The Vampire Weekend-ը` Father Of The Bride-ի համար։ «Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» անվանակարգերում հաղթել է The Chemical Brothers-ի No Geography-ն։ Լավագույն սաունդթրեքի համար մրցանակի է արժանացել իսլանդուհի Հիլդուր Գուդնադոուտերը` «Չերնոբիլ» սերիալի համար։ Լավագույն երաժշտական ֆիլմ է ճանաչվել Բեյոնսեի Homecoming-ը։ Լավագույն երաժշտկան տեսագրություն է համարվել ռեփեր Lil Nas X-ի Old Time Road տեսահոլովակը, որի ռեժիսորն է Calmatic-ը։ «Խոսակցական ժանրի լավագույն ալբոմ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման իր Becoming հուշերի աուդիոտարբերակի համար։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |