Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է

Բրայանթի ուղղաթիռի կործանման հնարավոր պատճառը հայտնի է

PanARMENIAN.Net - Հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի ուղղաթիռի կործանման պահին եղանակային պայմանները չեն համապատասխանել թռիչքների համար նախատեսված նվազագույն տվյալներին։ Այդ մասին հայտարարել է Լոս Անջելեսի ոստիկանոuթյան ներկայացուցիչ Ջոշ Ռուբենշտեյնը, գրում է «Վեդոմոստին»։

Մառախուղի պատճառով դեպարտամենտի ուղղաթիռները մինչև կեսօր թռիչքներ չեն իրականացրել։

Ավիավթարը եղել է տեղական ժամանակով առավոտյան 10։00-ին մոտ։ Բրայանթի հետ միասին ավիավթարում զոհվել է նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, և ևս 7 մարդ։ Նրանք մեկնում էին երիտասարդական թիմերի բասկետբոլային հանդիպմանը։

41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։ Մահվանից 1 օր առաջ արդյունավետության ցանկում նրանից առաջ անցավ Լեբրոն Ջեյմսը, որը Բրայանթին չորրորդ հորիզոնական էր մղել, ինչի առթիվ էլ նա շնորհավորել էր Ջեյմսին թվիթերում։

 Ուշագրավ
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների