Թուրքիայում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 39-ի27 հունվարի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 27-ին Թուրքիայում երկրաշարժից, ըստ պաշտոնական տվյալների, 39-ը մարդ է զոհվել։ Փրկարարներն ու կամավորները ցնցումներին հաջորդած օրերին շարունակել են մաքրել փլատակները Էլյազիգ գավառում ուժգին երկրշարժից հետո։ Փրկարար աշխատանքներին մասնակցել է մոտ 4000 փրկարար և 22 շուն։ Փլատակներից հաջողվել է փրկել 45 ողջ մնացածի, ավելի քան 1600 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, գրում է Deutsche Welle-ն։ Փրկարար աշխատանքները շարունակվում են՝ դեռ 2 անհետ կորած կա։ 6,8 մագնիտուդով երկրաշարժից 76 շենք է փլուզվել, վնասվել են հազարավոր բնակելի տներ։ Աղետի վայրում վրանային ավան է տեղակայվել։ Հունվարի 24-ին Թուրքիայի Էլյազիգ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ։ Օջախի խորությունը 10 կմ էր։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |