Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն 100-ից ավելի է

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն 100-ից ավելի է

PanARMENIAN.Net - Չինաստանում նոր կորոնավիրուսից արդեն մահացել է 106 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4515-ի։ Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը` չինական իշխանություններին հղումով։

Վերջին 24 ժամում 26 մարդ է մահացել, որոնից 24-ը՝ Հուբեյ գավառում, 1-ը՝ Պեկինում, 1-ը՝ Հայնանում։ Այդ ընթացքում գրանցվել է հիվանդության 1771 նոր դեպք։ Կորոնավիրուսի առկայություն են կասկածում ևս 6973 անձի մոտ, իսկ 44․000 մարդու վիճակը դիտարկման տակ է, գրում է TJournal-ը։

Վիրուսով վարակման դեպքերը վերլուծող կայքի տվյալներով` մահացել է 107 մարդ։

Նոր կորոնավիրուսով հարուցված թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019-ի դեկտեմբերին Ուհան քաղաքում։ Հունվարի 20-ին չինացի գիտնականները հաստատել են, որ վիրուսը մարդուց մարդու է փոխանցվում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---