«Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան պատվիրակին կընտրեն ազգային քվեարկությամբ

«Եվրատեսիլ 2020»-ի հայաստանյան պատվիրակին կընտրեն ազգային քվեարկությամբ

PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) լիիրավ անդամ Հանրային հեռուստաընկերությունը որոշել է «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակին ընտրել ազգային քվեարկությամբ՝ հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին ներկայացնել իրենց երգերը։

Ամիսներ շարունակ տևած հայտագրման ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը մասնակցության 53 վավեր հայտ (հայտարարված վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվել) է ստացել: Դիտարկելով բոլորը՝ ժյուրին առանձնացրել է 12 լավագույն մասնակցի:

Հայտերը դիտարկելիս հաշվի են առնվել մրցույթի կանոնակարգով սահմանված չափանիշները. ներկայացված հայտի համապատասխանությունը մրցույթի կանոններին և ժամկետներին, երգի համապատասխանությունը մրցույթի ձևաչափին, ժանրային և կերպարային բազմազանությունը։

Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները՝

1. Աթենա Մանուկյան

2. TOKIONINE

3. ERNA

4. Միրիամ Բաղդասարյան

5. Agop

6. Կարինա EVN

7. Վլադիմիր Արզումանյան

8. Հայկ Music

9. Արթուր Ալեք

10. Գաբրիել Ջիգ

11. EVA Rida

12. Սերգեյ և Նիկոլայ Հարությունովներ:

Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը, Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն փետրվարի սկզբին՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի YouTube-ի ալիքում։ Նախագծի եզրափակիչ փուլը կկայանա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---