Կորոնավիրուսը Չինաստանում վարակվածների քանակով գերազանցել է ատիպիկ թոքաբորբը29 հունվարի 2020 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները գերազանցել են 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի ցուցանիշները: Այդ են վկայում Պեկինում հրապարակված տվյալները: Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել, գրում է ՌԻԱ Նովոստին: Ատիպիկ թոքաբորբը (ծանր սուր ռեսպիրատոր սինդրոմ, SARS) առաջին անգամ գրանցվել է 2002-ի նոյեմբերին չինական Գուանդունում, վերջին դեպքը՝ 2003-ի հունիսին: Ըստ ԱՀԿ տվյալների, մայրցամաքային Չինաստանում 5327 վարակման դեպք է եղել, մահացել է 349 մարդ: Ընդհանուր առմամբ՝ 30 երկրում հիվանդացել է մոտ 8,5 հազար մարդ, ավելի քան 900-ը մահացել է: Հաջորդ մեծ բռնկումը՝ մերձավորարևելյան MERS-CoV կորոնավիրուսինը, մի քանի տարի տևեց՝ 2012-ից սկսած հիվանդացել է 2494 մարդ, մահացել՝ 858-ը: MERS-ով հիվանդությունների մեծ մասը գրանցվել է Սաուդյան Արաբիայում և Հարավային Կորեայում: 2019-nCoV կորոնավիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում և Գերմանիայում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |