Philips-ն այլևս կենցաղային տեխնիկա չի արտադրի

Philips-ն այլևս կենցաղային տեխնիկա չի արտադրի

PanARMENIAN.Net - Royal Philips-ը հայտարարել է, որ մտադիր է վաճառել կենցաղային տեխնիկայի արտադրության իր բիզնեսը: Ընկերությունը կառանձնացնի այն որպես առանձին իրավաբանական կառույց Philips Group-ի կազմում:

Ընդհանուր գործընթացը 12-18 ամիս կտևի, որից հետո Philips-ը մտադիր է գնորդ գտնել այդ ստորաբաժանման համար, գրում է «Կոմերսանտը»:

«Վերջին տարիներին մենք զգալի բարելավել ենք կենցաղային տեխնիկայի ստորաբաժանման ցուցանիշները, որը Philips-ի կարևոր մասն էր: Այնուամենայնիվ, այդ բիզնեսը չի տեղավորվում մեր ընկերության, որպես բժշկական տեխնոլոգիաների համաշխարհային առաջատարի, ռազմավարական տեսլականում»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանս վան Հոութենը:

2019-ին կենցաղային տեխնիկայի արտադրությունն ընկերությանը €2,3 մլրդ հասույթ է բերել: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավարտել է տարին €19,5 մլրդ հասույթով, որից զուտ շահույթը կազմել է €1,17 մլրդ (+6,5% 2018-ի համեմատ):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---