«Էրեբունի պլազայում» կրակողը մեղադրանքը չի ընդունում. Կալանավորումը բողոքարկվել է29 հունվարի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է կալանքի մասին որոշումը: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ինքը՝ փաստաբանը, հավելելով, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: «Այս պահի դրությամբ առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշումը չի փոխել, մեղավոր չի ճանաչում»,- ասաց Աղաջանյանը: Թորոսյանին երկու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով) և գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով (պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով): Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ զենքն օրինական ճանապարհով է ձեռք բերվել, ապօրինի զենքի ձեռքբերման մասով մեղադրանք չկա: Հունվարի 23-ին Ոստիկանությունն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձը կրակոցներ է արձակել։ Դեպքի վայրում նրա հետ բանակցել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Ավելի ուշ տղամարդը՝ ոստիկանապետի ուղեկցությամբ, հեռացել էր դեպքի վայրից և կալանավորվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |