Փոխվարչապետ. Հայկական համարանիշներով մեքենաների հարցում Ղազախստանը կառուցողական է տրամադրված 1 փետրվարի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ղազախստանի իշխանությունները քննարկում են այդ երկիր ներկրված հայկական համարանիշներով մեքենաների հետ կապված կարգավորումները, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է ԱՌԿԱ-ն: Փոխվարչապետը հայտնել է, որ, իր տվյալներով, բանակցությունների արդյունքում ղազախական կողմը մինչև 2020-ի մարտի 1-ը հետաձգել է հայկական համարանիշերով մեքենաներին վերաբերող կարգավորումների գործարկումը: Գրիգորյանի խոսքով՝ Ղազախստանը խնդրի կառուցողական լուծման կողմնակից է: Ըստ ԵԱՏՄ կարգավորումների՝ մինչև 2020-ը երրորդ երկրներից մեքենաների ներմուծման մասով Հայաստանն ուներ արտոնյալ պայմաններ: Դրանց մաքսազերծումը կատարվում էր ԵԱՏՄ դրույքաչափերին զիջող գներով, իսկ ՀՀ ներմուծված մեքենաների մեծ մասը վերաարտահանվում էր ԵՏԱՄ անդամ այլ պետություններ, մասնավորապես՝ Ղազախստան: 2020-ից Հայաստանի արտոնյալ պայմանների ժամկետն ավարտվել է և երկրում ևս արդեն գործում են ԵԱՏՄ միասնական դրույքաչափեր: Այդ ընթացքում ղազախստանցիներին է վաճառվել 189,000 մեքենա, 2018-ի 64,000-ի դիմաց: Ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները հայտարարել էին, որ հայկական համարանիշներով մեքենաները երկրում ապօրինի են և սեփականատերերը պետք է մաքսազերծեն դրանք կամ դուրս բերվեն երկրից: Ղազախստանոմ հայկական համարանիշներով մեքենաների սեփականատրերը պարբերաբար բողոքի ակցիաներ էին անում այդ կարգավորման դեմ: Գրիգորյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ եթե արտոնությունը տարածվում է մեկ երկրի վրա, ապա այն պետք է վերաբերի միայն այդ երկրի քաղաքացիներին: Փոխվարչապետը նշել է, որ շարունակվում են քննարկումները Ղազախստանի հետ: «Խնդիրը նաև ԵՏՄ միասնական թվային համակարգի բացակայության հետևանք է, որի վրա հիմա աշխատում ենք,- հայտարարել է Գրիգորյանը: Հունվարի 31-ին ևս Ղազախստանի հարյուրավոր վարորդներ բողոքի ցույցեր են իրականացրել՝ նշելով, որ իրենց այն ժամանակ հայտնի է եղել, թե ԵՏՄ երկրից մեքենա ներկրելիս տուրքեր վճարելու անհրաժեշտություն չկա, իսկ այժմ կառավարությունն իրենց մեծ ծախսերի առաջ է կանգնեցնում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |