ՀՀ քաղաքացիներն այսուհետ շենգեն վիզայի համար կարող են դիմել մեկնելուց 6 ամիս առաջ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ շենգեն վիզայի համար կարող են դիմել մեկնելուց 6 ամիս առաջ

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ից շենգեն վիզայի տրամադրման կանոնները փոփոխվել են, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Ըստ Հայաստանին վերաբերող նոր փոփոխությունների՝ վիզայի համար հայտ կարելի է ներկայացնել նախատեսվող ճամփորդությունից 6 ամիս առաջ՝ նախորդ 3 ամսվա փոխարեն: Միաժամանակ, վիզայի հայտն առցանց լրացնելու հնարավորություն կա:

Շենգեն վիզայի արժեքը մի շարք երկրների համար բարձրացել է, բայց ՀՀ քաղաքացիներին այդ թանկացումը չի վերաբերում:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար շարունակելու է մնալ €35։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---