Չինաստանն ավարտել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի կառուցումը (վիդեո)

Չինաստանն ավարտել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցի կառուցումը

PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում ավարտվել է կորոնավիրուսով վարակվածների համար հիվանդանոցի կառուցումը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Հիվանդանոցը կառուցվել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հարմանով և հիվանդներին կսկսի ընդունել փետրվարի 3-ից:

Չինաստանում մահացել է 300-ից ավելի մարդ, միայն վերջին օրվա ընթացքում՝ 45 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 14,380-ի: Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահվան առաջին դեպը կա՝ Ֆիլիպինների 44-ամյա քաղաքացի էր:

Բացառապես կորոնավիրուսով վարակվածների համար կառուցված հիվանդանոցում բուժօգնություն ցույց կտան 1400 ռազմական բժիշկ, հիվանդանոցը նախատեսված է 1000 մարդու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Փետրվարի 3-ին Հայաստանը ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---