Ուհանում կորոնավիրուսից առաջին 2 օտարերկրացին են մահացել![]() 8 փետրվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախը, մահացել է առաջին օտարերկրացին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին և New York Times-ին հղումով: Ըստ տվյալների՝ մահացածն ԱՄՆ 60-ամյա քաղաքացի է, կնոջ մոտ մինչ այդ եղել են առողջական այլ խնդիրներ: ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացու մահվան մասին լուրը։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել, մահացության դեպքեր չկան: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել է, որ իրենց երկրի մեկ քաղաքացի մահացել է Ուհանի հիվադանոցներից մեկում: Նա հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Չինաստանից դուրս կորոնավիրուսից 2 մարդ է մահացել՝ Ֆիլիպիններում և Հոնկոնգում: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |