Ուհանում կորոնավիրուսից առաջին 2 օտարերկրացին են մահացել 8 փետրվարի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախը, մահացել է առաջին օտարերկրացին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին և New York Times-ին հղումով: Ըստ տվյալների՝ մահացածն ԱՄՆ 60-ամյա քաղաքացի է, կնոջ մոտ մինչ այդ եղել են առողջական այլ խնդիրներ: ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացու մահվան մասին լուրը։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել, մահացության դեպքեր չկան: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել է, որ իրենց երկրի մեկ քաղաքացի մահացել է Ուհանի հիվադանոցներից մեկում: Նա հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով: Չինաստանից դուրս կորոնավիրուսից 2 մարդ է մահացել՝ Ֆիլիպիններում և Հոնկոնգում: Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են |