Աղբյուր. Գագարինին տեղափոխած մեքենան, որը ՀՀ-ում էր, աճուրդի կհանվի![]() 10 փետրվարի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի կհանվի, հայտնում է Tvzvezda.ru-ն: Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Գագարինն այդ մեքենան մեկ անգամ է նստել՝ 1961-ի ապրիլի 14-ին: Դրանից հետո կաբրիոլետը չի փոփոխվել: Ըստ աղբյուրի՝ այս ընթացքում մեքենան Հայաստանում էր և պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար: ԶԻԼ-111В-ն հազվագյուտ մոդել է, որից միայն 12 օրինակ է թողարկվել: Դրանցից մեկը ԽՍՀՄ ղեկավարությունը նվիրել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Մեքենայի վաճառքը կկայանա փետրվարի 15-ին, մինչ այդ այն կցուցադրվի Մոսկվայի ավտոսրահներից մեկում: PanARMENIAN.Net ը հարցումով դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկանալու, թե մեքենան որքան ժամանակ է գտնվել ՀՀ-ու և երբ է վաճառվել ՌԴ-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |