ՀՀ քաղաքացիներին զանգում են ադրբեջանական համարներից. ԱԱԾ-ն հորդորում է չպատասխանել10 փետրվարի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում գործող բջջային օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ զանգեր են ստացել ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ, հայտնում են ԱԱԾ-ից: Զանգերը գրանցվել են հունվարի 31-ին՝ առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ը: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ: Ըստ ԱԱԾ-ի՝ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հաշվեկշռից կարող է խոշոր գումար ելքագրվել: «ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներին չպատասխանել և դրանց հետ հետադարձ կապ չհաստատել»,- ասվում է ԱԱԾ հայտարարության մեջ: Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել էր, որ վերջին շրջանում հայկական օպերատորների բաժանորդներն արտերկրից վտանգավոր հեռախոսազանգեր են ստանում, մեծ մասը Կոնգոյից: Նմանատիպ երևույթներ էին արձանագրվել նաև 2019-ի սեպտեմբերին՝ Հայաստանի բոլոր օպերատորների բաժանորդներն անծանոթ, այդ թվում` ադրբեջանական համարներից զանգեր էին ստանում։ Նույն երևույթը եղել է նաև 2018-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |