Արևմտյան Աֆրիկայի բնակիչների ԴՆԹ-ում անհայտ տեսակի մարդու հետքեր են գտել

Արևմտյան Աֆրիկայի բնակիչների ԴՆԹ-ում անհայտ տեսակի մարդու հետքեր են գտել

PanARMENIAN.Net - Գիտնականներն Արևմտյան Աֆրիկայի բնակիչների ԴՆԹ-ում անհայտ տեսակի մարդու հետքեր են գտել: ԱՄՆ գիտնականներն առաջարկել են ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ում հոմինիդների այլ տեսակների գեների հայտնաբերման եղանակ, որի համար հարկավոր չէ իմանալ «ներխուժողի» գենոմը, հայտնում է Science Advances-ը:

Դա թույլ է տալիս Homo sapiens-ի հիբրիդավորման հետքեր փնտրել այն տեսակների հետ, որոնց գենոմը դեռ վերծանված չէ և նույնիսկ նրանց հետ, ում կյանքի նյութական վկայություններ (ոսկորներ, գործիքներ) դեռևս հայտնաբերված չեն, գրում է Nplus1.ru-ն:

Գիտնականները հայտանբերել են Արևմտյան Աֆրիկայի ժամանակակից ժողովուրդների նախնիների և անհայտ հոմինիդների հիպոթետիկ պոպուլյացիայի խաչասերման նշաններ:

Արևմտյան Աֆրիկայի ժամանակակից ժողովուրդների մոտ 2-19 տոկոս ԴՆԹ են գտել, որը նման է նախնադարյանի և չկա նեանդերթալյան մարդու և դենիսովյան մարդու մոտ: Գենետիկները մի քանի ժողովրդագրական մոդել են փորձել, որոնք կարող էին բացատրել նման գեների առկայությունը և եզրակացրել, որ արխաիկ գեների առկայությունն ավելի շատ համահունչ է հետևյալ մոդելին: Դրա համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայի յորուբե, մենդե և 2 այլ ժողովուրդների նախնիները 43,000 տարի առաջ խաչասերվել են մարդկանց դեռևս անհայտ տեսակի հետ, որոնք անջատվել են ընդհանուր ճյուղից դեռ մինչև նեանդերթալյան մարդու և դենիսովյան մարդու առաջանալը, 625,000 տարի առաջ:

Դա կարող է նշանակել, որ արխաիկ հոմինիդները շատ երկար են գոյատևել Աֆրիկայում, ինչը հերթական անգամ ստիպում է մտածել, թե ինչպես է ձևավորվել ժամանակակից Homo sapiens-ի տեսքը: Մասնավորապես, ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, թե ինչ մարդկանց հետ են խաչասերվել Աֆրիկայի տարբեր ժողովուրդները: Այդ մասին դեռևս շատ բան հայտնի չէ:

Վերջերս Փրինսթոնի համալսարանի գիտնականներն աֆրիկացիների մոտ հայտնաբերել էին նեանդերթալյան մարդու հետ նրանց նախնիների խաչասերման հետքեր: Մինչ այդ համարվում էր, որ այդ մայրցամաքի բնիկները երբեք չեն հանդիպել Homo neanderthalensis-ի:

 Ուշագրավ
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների