Մխիթարյան. Այս ամիսը «Ռոմայի» համար շատ կարևոր է

Մխիթարյան. Այս ամիսը «Ռոմայի» համար շատ կարևոր է

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ատալանտայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ այս ամիսը շատ կարևոր է իտալական ակումբի համար:

«Մենք գիտենք այս խաղի կարևորությունը: Մենք պետք է ամբողջ ուժը ներդնենք հաղթելու համար՝ նույնիսկ, եթե դա դժվար լինի: Հրաշալի թիմ ունենք և մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեզ վրա պատասխանատվություն վերցնելու հաջորդ խաղում»,-հայտարարել է ֆուտբոլիստը, գրում է Football-Italia-ն:

Մխիթարյանը նշել է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները հոգեպես ու ֆիզիկապես պետք է պատրաստ լինեն առաջիկա հանդիպմանը:

Ավելի վաղ բրիտանական The Sun-ը գրել էր, որ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայի» կազմում, կարող էվերադառնալ Լոնդոնի «Արսենալ»: Համաձայն թերթի՝ «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆորսեկան հրաժարվել է Մխիթարյանին գնելուց. անգլիական ակումբը 31-ամյա կիսապաշտպանի համար 20 մլն եվրոյից ավելի գումար է պահանջում, այնինչ՝ «գայլերը» պատրաստ չեն վճարել այդ գումարը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---