Բլումբերգը մոտ $1.5 մլն է ծախսել գովազդի վրա

Բլումբերգը մոտ $1.5 մլն է ծախսել գովազդի վրա

PanARMENIAN.Net - Նյու Յորքի նախկին քաղաքապետ, գործարար Մայքլ Բլումբերգը, որը մասնակցելու է ԱՄՆ նախագահական ընտրություններին, ըստ Forbes-ի՝ մոտ $1-1.5 մլն է ծախսել քաղաքական գովազդի վրա։ Նա նախընտրական քարոզարշավի շրջանակում մեմերի տեսքով գովազդ է տեղադրել Instagram-ում, գրում է ՌԲԿ-ն։

Mediakix մարքեթինգային գործակալությունից հայտնել են, որ Instagram-ում 1 մլն և ավելի հետևորդ ունեցող ինֆլյուենսերներն առնվազն $10,000 են վերցնում մեկ գրառման համար։ Ըստ գործակալության՝ ավելի մեծ խաղացողների դեպքում, ինչպիսին է, օրինակ, Jerry Media-ն, պրոֆիլում գովազդի գինը սկսվում է 50,000 դոլարից։

Փորձագետները կարծում են, որ քաղաքական թեմայով գրառումները ռիսկային են ինֆլյուենսերների համար, քանի որ օգտատերերը կարող են դադարեցնել բաժանորդագրությունը մեմերով աքաունթներին, եթե վերջիններս հրապարակում են քաղաքական բովանդակություն, որին լսարանը համաձայն չի։ Ուստի, քաղաքական գործիչները կարող են ստիպված լինել ավելին վճարել բլոգերներին։

Այդպիսով, ըստ փորձագետների՝ Բլումբերգի համար հրապարական միջին գումարը, հավանաբար, կազմել է $30,000-$50,000։ Հաշվի առնելով այդ գումարը՝ գովազը 30 ինֆլյուենսերի մոտ կազմել է մոտ $1-1.5 մլն։

 Ուշագրավ
Նրանք Չինաստանի քաղաքացիներ են
Այժմ վարակվածների թիվը հասել է 5999-ի, ևս 9239-ի մոտ կասկածվում է հիվանդությունը, 132 մարդ մահացել է, 104-ը՝ բուժվել
Գիտնականներն ասում են, որ Համաշխարհային օվկիանոսի տաքացումը վկայում է կլիմայի փոփոխության արագանալու մասին
Ավելի վաղ արքայազն Հարիին և նրա կինը հայտնել էին, որ մտադիր են ֆինանսական ինքնուրույնության հասնել առանց թագավորական արտոնությունների