Կարանտինն Ուհանում խստացվել է․ Բնակինչերին թույլ չեն տալիս թաղամասից թաղամաս գնալ15 փետրվարի 2020 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել են քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար, տեղեկացնում է ՌԲԿ-ն։ Ըստ նոր կանոնների` քաղաքի մի մասից մյուսը գնալու համար պետք է անցնել միակ անցակետով, որտեղ ջերմաչափում են անում։ Իշխանությունները հատուկ շեշտել են, որ անցակետով անցնելու համար ծանրակշիռ հիմքեր պետք է լինեն։ Բացառություն կարվի միայն այն քաղաքացիների համար, ում հարկ կլինի քաղաքի այլ թաղամաս գնալ բժիշկների ցուցումով։ Միջոցների խստացումն իրականացվում է հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։ Փետրվարի 15-ի տվյալներով` Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 1500 մարդ է մահացել, որոնցից 143-ը` վերջին 24 ժամում։ Ըստ վերջին տվյալների` Հուբեյ նահանգում ավելի քան 54,000 վարակված կա, ապաքինվել է 4775 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |