Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսից առաջին մահը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում 80-ամյա չինացի զբոսաշրջիկ է մահացել կորոնավիրուսից, փոխանցում է Huffington Post-ը:

Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզենը հայտարարել է, որ սա կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն էր Եվրոպայում և առհասարակ՝ Ասիայից դուրս:

Չինաստանի սահմաններից դուրս մահվան մյուս երեք դեպքը գրանցվել են Ֆիլիպիններում, Հոնկոնգում և Ճապոնիայում:

Նախարարի խոսքով՝ 80-ամյա չինացի զբոսաշրջիկը Ֆրանսիայում էր հունվարի 16-ից, հոսպիտալացվել էր հունվարի 25-ին:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2641-ով՝ հասնելով 66,500-ի: Վիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհանում կարանտինն ավելի է խստացվել: Վերջին տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 1523 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---