Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սիսիան-Գորիս ճանապարհը դժվարանցանելի է

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սիսիան-Գորիս ճանապարհը դժվարանցանելի է

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի:

Փակ է Մ-2 ճանապարհի Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ճանապարհը (բուք): Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկում 15 բեռնատար և 25 մարդատար մեքենա է կուտակվել, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ճանապարհները և Սիսիան-Գորիսը:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար մեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։,/i>

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---