Չինական Հուբեյի բնակիչներին արգելել են տնից դուրս գալ

Չինական Հուբեյի բնակիչներին արգելել են տնից դուրս գալ

PanARMENIAN.Net - Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով արգելել են հետիոտների և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Ըստ փաստաթղթի՝ բնակիչներին արգելվում է լքել տները: Բնակավայրերում թույլատրվում է տեղաշարժը միայն առողջապահական հաստատությունների և կենսաապահովման ձեռնարկությունների աշխատակիցներին՝ որոշակի երթուղիով և խիստ սահմանված ժամկետներում: Խախտողները 10 օրով կձերբակալվեն, գրում է «Վեդոմոստին»՝ չինական «Սինհուա» գործակալությանը հղումով:

Արգելվել է նաև բոլոր մեքենաների երթևեկությունը, բացի բուժանձնակազմին սպասարկողներից, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ և հատուկ անցաթղթեր ունեցող մեքենաների: Արգելքը խախտած ավտոսեփականատերերը կզրկվեն վարորդական իրավունքից, 500 յուան տուգանք կմուծեն և 10 օրով կձերբակալվեն:

Հուբեյի առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով 100 հիվանդ, վարակվել է մոտ 2000-ը: Նահանգում վարակվածների քանակը գերազանցել է 58,100-ը, որոնցից մահացել է 1696-ը, ապաքինվել՝ 6639-ը: Հուբեյից դուրս 5 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---