ՌԴ-ում կարող են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը17 փետրվարի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մտադիր են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը՝ մինչև դրանց իրացման կանոնակարգման մշակումը: Այդ մասին տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ ՌԴ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վալերի Ռյազանսկուն հղումով: Պետդումայում փետրվարի 14-ին էլեկտրոնային սիգարետների և վեյփերի վաճառքի սահմանափակման հարցերը քննարկող աշխատանքային խմբի նիստին քննարկվել է «Ծխախոտի ծխից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը փոփոխելու հարցը: Հիմնական նպատակն է միասնականացնել նիկոտինի պարունակությամբ ամբողջ արտադրանքի կանոնակարգումը: Ըստ սենատորի՝ անցումային շրջանը կարող է 2 տարի տևել: Նիկոտին պարունակող ապրանքները, որոնք նախատեսված չեն ծխելու համար` դեղապաստեղներ, սնեկեր, որոնք հաճախ ներկայացվում են որպես ծխելուց հրաժարվելու միջոց, ըստ սենատորի, ընդհանրապես չպետք է վաճառվեն: Նրա խոսքով՝ եթե դրանք կապված են բուժման հետ, ապա պետք է վաճառվեն դեղատներում: Փոփոխությունները ևս մեկ անգամ քննարկվելու են փետրվարի 19-ին, իսկ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է մարտի 3-ին: Ծխող ռուսաստանցիների մոտ 8 տոկոսն այդ նպատակով օգտագործում է վեյփեր, նարգիլեներ և առանց ֆիլտրի ծխախոտ: ՀՀ-ում 2020-ի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։ Ընթերցեք նաև. Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |