Թուրքիայում քահանա է ձերբակալվել. ՔԲԿ զինյալներին հաց ու ջուր էր տալիս18 փետրվարի 2020 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները ահաբեկչության մեղադրանքով ձերբակալաել են սիրիացի ուղղափառ հոգևորականին՝ Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամներին հաց ու ջուր տալու համար, հայտնում է Catholic News Agency-ն: Սեֆեր Բիլեսենը ձերբակալվել է նախ հունվարի 9-ին և ազատ արձակվել ամսի 14-ին: Ավելի ուշ, սակայն, նրան կրկին ձերբակալել են՝ մեղադրելով ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Մեղադրականի մասին հայտարարվել է փետրվարի 8-ին: Բիլեսենը ձերբակալվել է 2018-ին քուրդ անջատողականներին հաց և ջուր տալու համար, թուրքական իշխանություններն այն համարել են աջակցություն ահաբեկիչներին: ՔԲԿ-ն կուսակցություն է, որը պայքարում է Թուրքիայում քրդական անկախ պետության ստեղծման համար: ՔԲԿ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև զինված պայքարի արդյունքում հազարավոր մարդիկ են մահացել: Եվրամիությունը ՔԲԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, ՄԱԿ-ը՝ ոչ: Կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 1999-ից թուրքական բանտում է: Հոգևորականը մեղադրվում է նաև ՔԲԿ անդամների մասին իշխանություններին չհայտնելու համար: Նշվում է, թե նա իմացել է, որ նրանք արգելված խմբի անդամներ են: Քահանան ընդունել է, որ հաց և ջուր է տվել ՔԲԿ անդամներին, սակայն դա համարել է իր քրիստոնեական պարտքը և ասել, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում |