ԱԺ-ում ԳՇ պետի հետ դռնփակ հանդիպում է

ԱԺ-ում ԳՇ պետի հետ դռնփակ հանդիպում է

PanARMENIAN.Net - Ազգային ժողով է հրավիրվել Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Փակ աշխատանքային հանդիպման նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն է:

Այն կազմակերպել են խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, բայց դրա ավարտին կպատասխանեն լրագրողների հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել:

Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---