Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ Էրդողանի հայտարարության պատճառով

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ Էրդողանի հայտարարության պատճառով

PanARMENIAN.Net - Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանի հայտարարության պատճառով, հայտնում է Ermenihaber-ը:

Վերջինս դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:

Պակիստան այցի ընթացքում Քաշմիրի հարցի մասին Էրդողանի մեկնաբանությունից հետո Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է նոտան:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունն այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ:

Հնդկաստանի ղեկավարությունն անընդունելի է համարել դա և նշել, որ հայտարարությունն ուժեղ կազդի երկկողմ հարաբերությունների վրա:

Այդ երկրի իշխանությունները նշել են, որ վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակել Թուրքիայից ներմուծվող ապրանքները:

Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրի համար հակամարտությունը սկսվել է, երբ 1947-ին Մեծ Բրիտանիան անկախություն էր շնորհել իր նախկին գաղութին, որը կրոնական պատկանելությամբ բաժանվել էր հինդուիստական Հնդկաստանի և մուսուլմանական Պակիստանի։ 1947-ից ի վեր Հնդկաստանը և Պակիստանը 3 անգամ պատերազմել են Քաշմիրի համար: Վիճահարույց այդ երկրամասում ամեն տարի ռազմական բախումներ են լինում: Քաշմիրը 1947-ին հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ հռչակել էր իր անկախությունը՝ որպես Ազատ Քաշմիրի խորհրդարանական հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել էր Քաշմիրի Հանրապետության անկախությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---