Դավթյան. 2019-ի հունիսից մինչև օրս բանակում ինքնասպանության 8 դեպք է կանխվել18 փետրվարի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունիսից մինչև օրս բանակում ինքնասպանության 8 փորձ է կանխվել, ճեպազրույցում ասել է ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքով՝ սպաները, ովքեր կանխել են ինքնասպանության դեպքերը, խրախուսվել են: Դավթյանն ասել է նաև, որ սրանք դեպքեր են, որոնք ներկայացրել է ԱԺ հանձնաժողովին, որ ավելի ակնառու ցույց են տալիս ներկայիս խնդիրները, տեղեկացնում է Shantnews.am-ը: ԳՇ պետի խոսքով՝ բանակում գրանցվող դժբախտ պատահարների համար մեղավորները պատժվում են: Պատասխանելով հարցին, թե ով է պատասխանատվություն կրում այսքան զոհերի համար՝ Դավթյանն ասել է. «Օրենքի առջև հավասար են բոլորը, մեղավորը կորոշվի դատարանի վճռով, նշել պատասխանատուներ գտնում եմ ոչ ճիշտ: Կարգապահական տույժերի մասին՝ ծառայողական քննություններ անցկացվում են, ելնելով դրանցից՝ ունենք բոլոր իրավունքներով կատարված պաշտոնից հեռացումներ, զորացրումներ... Ունեցել ենք գնդապետի մահ՝ հիվանդության պատճառով, այս դեպքում ո՞ւմ պատասխանատվության ենթարկենք»: Դավթյանը հայտնել է նաև, որ բանակում 2020-ի 13 զոհից 4-ը մահացել են հիվանդության պատճառով, իսկ 4-ը՝ դժբախտ պատահարի: ԳՇ պետը խոստացել է, որ կփորձեն հասարակության իրազեկման մակարդակը բարձրացնել: Դավթյանն ԱԺ-ում էր` մասնակցելու փակ աշխատանքային հանդիպմանը, որի նպատակը վերջին շրջանում բանակում մտահոգիչ դեպքերի քննարկումն էր: Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա էին նաև ԶՈւ մի շարք բարձրաստիճան սպաներ: Տարեսկզբից բանակում մահվան 13 դեպք է գրանցվել, տարբեր, այդ թվում՝ չպարզված, հանգամանքներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2020-ին բանակում դեպքերի վերաբերյալ փետրվարի 17-ին անցկացված խորհրդակցության արդյունքում մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ են կայացվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |