Ժամկետայինին կաշառքով տարկետում տալու դեպք է բացահայտվել

Ժամկետայինին կաշառքով տարկետում տալու դեպք է բացահայտվել

PanARMENIAN.Net - 2019-ի ձմեռային զորակոչի ընթացքում կաշառքի դիմաց ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հերթական դեպքն է բացահայտվել, տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Ըստ ձեռք բերված տվյալների՝ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ վիրաբույժը 2019-ի դեկտեմբերին պարտավորվել է ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել զորակոչային տարիքի հասած երիտասարդին պարտադիր զինծառայությունից 3 տարով տարկետում տալու գործընթացը, որի համար վերջինիս մորից միջնորդավորված պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ $10,000: Գումարը նա փոխանցել է իրավասու պաշտոնյայի, որն էլ կարգավորել է զորակոչիկի տարկետման հարցը։

Կաշառք ստանալուն օժանդակող վիրաբույժը բերման է ենթարկվել, կաշառք տվող անձը և միջնորդն անհերքելի ապացույցների առկայության պարագայում խոստովանական ցուցմունք են տվել։

Առերևույթ հանցագործության դեպքերովԱԱԾ քննչական դեպարտամենտում քրգործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---