Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել ՌՈ-ին21 փետրվարի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռազմական ոստիկանությանը խիստ ցուցումներ է տվել՝ շեշտելով կարգապահության ամրապնդման հարցի կարևորությունը և պահանջելով կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: Այդ մասին նախարարն ասել է խորհրդակցության ժամանակ, որտեղ քննարկվել են զինծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, ներկայիս օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող հարցեր: Տոնոյանը նաև մի քանի կադրային որոշում է կայացրել՝ պաշտոններից ազատելով մի քանի բաժնի պետերի: Նախարարը ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները: Զինված ուժերում 2020-ին գրանցված մահվան դեպքերը լայն քննարկման առիթ են դարձել: ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր հնարավոր պաշտոնանկությունների մասին: Ավելի ուշ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին աշխատանքից: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |