Իրանում կորոնավիրուսով հիվանդության 13 նոր դեպք է գրանցվել21 փետրվարի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Իրանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսով վարակի ևս 13 դեպք է գրանցել երկրում: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը: Այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվն Իրանում հասել է 18-ի, որից 2-ը՝ մահացու ելքով, գրում է ՌԻԱ Նովոստին: «Այսօրվա դրությամբ անցկացված ստուգման արդյունքում, հավանաբար, վարակվելու 13 նոր դեպք կա»,- ասվում է Ջահանպուրի հայտարարության մեջ: Ըստ նրա` նոր հիվանդների մեծ մասը Ղոմ քաղաքի բնակիչներ են, կամ եղել են այնտեղ վերջին օրերին կամ շաբաթներին: Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսի առկայությունը: 13 վարակվածից 7-ը Ղոմում են, 4-ը՝ Թեհրանում, ևս 2-ը՝ Գիլյան գավառում: Կորոնավիրուսի բռնկումը սկսվել է Չինաստանից: Վերջին տվյալներով այդ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 75,400-ը, որոնցից 2236-ը մահացել են։ 24 ժամում 889 նոր դեպք է գրանցվել՝ 2 անգամ ավելի, քան նախորդ օրը: Եվս 26 երկրում վարակման ավելի քան 1000 դեպք է գրանցվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |