Կորոնավիրուսի 6-րդ դեպքը՝ Կանադայի նահանգներից մեկում

Կորոնավիրուսի 6-րդ դեպքը՝ Կանադայի նահանգներից մեկում

PanARMENIAN.Net - Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում կորոնավիրուսի 6-րդ դեպքն է գրանցվել այն բանից հետո, երբ երկիր է վերադարձել որպես զբոսաշրջիկ Իրան մեկնած 30-ամյա մի կին:

The National Post-ի փոխանցմամբ՝ վարակի նոր դեպքը թեթև է, իսկ վարակակրի մտերիմներն արդեն մեկուսացվել են:

Մասնագետներն ուսումնասիրում են կնոջ ճամփորդության ընթացքը և նախանշանների ի հայտ գալու այլ մանրամասներ՝ հասկանալու համար կա արդյոք անհրաժեշտություն զգուշացնելու բոլոր նրանց, ովքեր նրա հետ նույն ինքնաթիռում էին:

Բացի այդ, 500-ից ավելի մարդ է ստուգում անցել և նրանց մեծ մասին մոտ հաստատվել է վիրուսը: Օնտարիոյում վիրուսի հաստատման ևս 3 դեպքի մասին է խոսվում:

Իրանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուս 18 դեպք: Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 75,465-ի, գրանցվել է մահվան 2236 դեպք:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---