Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստանում. Կասկած կա, որ նրանց մոտ կորոնավիրուս է22 փետրվարի 2020 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում Իրանի քաղաքացին երկու երեխայի հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան, փոխանցում է Sputnik-ը: Իրանի քաղաքացուն և նրա երկու երեխային հիվանդանոց են տեղափոխել Թբիլիսիի միջազգային օդանավակայանից, երբ երեխաներից մեկի մոտ բարձր ջերմություն են գրանցել: 8 և 13 տարեկան երեխաների վիճակը միջին ծանրության է, նրանք հսկողության տակ են: Երեխաները բուժվում են վիրուսի ախտանշաններից, մայրը վարակված չէ, բայց նա ևս հսկողության տակ է: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 28-ի է հասել, գրանցվել է մահվան 5 դեպք: Ավելի վաղ, Իրանում կորոնավիրոուսի հետ կապված իրավիճակի և Հայաստանում վարակի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը հորդորել էր այդ երկրի տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել իրենց հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |