«Ռոմայում» ուզում են, որ Մխիթարյանը մնա թիմում

«Ռոմայում» ուզում են, որ Մխիթարյանը մնա թիմում

PanARMENIAN.Net - «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է ձեռք բերել թիմում վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին:

«Մխիթարյանն այս խաղաշրջանում վնասվածքներ ուներ, բայց վերադարձից հետո ապացուցում է իր վարպետության մակարդակը: Նա մի ֆուտբոլիստ է, որը գերազանց որոշումներ է կայացնում խաղադաշտում: Ես նրան ևս կցանկանայի պահել մեր թիմում»,- ասել է մարզիչը, գրում է Sky Sports-ը:

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակումբը մերժել է «Ռոմայի» առաջարկը Մխիթարյանին 10 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---