ԶԼՄ․ Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 50-ի

ԶԼՄ․ Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 50-ի

PanARMENIAN.Net - Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսից զոհերի թիվը 50-ի է հասել, հաղորդում է AP-ն` հղում անելով կիսապաշտոնական ILNA գործակալությանը։

Մահվան նոր ցուցանիշների մասին հրապարակված տվյալները զգալիորեն ավելի շատ են, քան վերջին տվյալները, ըստ որոնց, երկրում մահվան 12 դեպք կա, իսկ վարակի՝ 47:

Իրանցի նախկին պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանիի խոսքերով, մահվան 50 դեպքերը գրանցվել են մինչև փետրվարի 13-ը, Իրանը, սակայն, մահվան առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին:

Նշվում է, որ Ղոմում 250 մարդ կարանտինում է:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2 շաբաթով կդադարեցնի ցամաքային հաղորդակցությունն Իրանի հետ, իսկ օդային հաղորդակցության հանդեպ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---