Չին ոստիկանները սովորում են՝ ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակվածներին

Չին ոստիկանները սովորում են՝ ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակվածներին

PanARMENIAN.Net - Չինաստանի ոստիկանները սովորում են, թե ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակված և գործակցել չցանկացող մարդկանց՝ նրանց գլխին ցանց նետելով, փոխանցում է Sky News-ը:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զինված ոստիկանները մեքենայից դուրս հրավիրում ենթադրյալ վարակակրին, ով հրաժարվում է ենթարկվել հրահանգներին: Իջնելուց հետո ենթադրյալ վարակակրի գլխին ձկնորսական ցանց են գցում, ապա՝ ձերբակալում:

Հոլովակում ոստիկաններից մի քանիսը SWAT հատուկ ջոկատից են, որոշները կրում են հատուկ պաշտպանիչ արտահագուստ: Գործողությունից հետո ախտահանող միջոցներով տարածքը մաքրվում է:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---