Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը25 փետրվարի 2020 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: Վերջին 24 ժամում Չինաստանում 2019-nCoV տիպի նոր կորոնավիրուսից 71 մարդ է մահացել, ընդհանուր քանակը 2663 է, տեղեկացնում է ՌԲԿ-ն Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի վրա հղումով: Փետրվարի 24-ին Չինաստանի տարածքում վարակի 508 նոր դեպք է հայտնաբերվել: Մինչդեռ Ֆրանսիայում բոլոր հիվանդները բուժվել են, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ ԱՀԿ-ի՝ Ֆրանսիայում հիվանդության 12 դեպք կար, հիվանդներից մեկը մահացել էր: «Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդ այլևս չկա... վիրուսն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, ապաքինվել է: Նա այլևս վարակիչ չէ, ուստի տուն է վերադարձել»,- ասել է Վերանը: 2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |