Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 1 օրում $139 մլրդ են կորցրել

Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորոնավիրուսի պատճառով 1 օրում $139 մլրդ են կորցրել

PanARMENIAN.Net - Աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 24-ին $139 մլրդ են կորցրել ֆոնդային բորսայում՝ մտավախության պատճառով, թե կորոնավիրուսը կհարվածի համաշխարհային տնտեսությանը, փոխանցում է Bloomberg-ը:

LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն և Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, օրինակ, զրկվել են ավելի քան $4.8 մլրդ-ից (յուրաքանչյուրը):

Zara ընկերության սեփականատեր Ամանսիո Օտրեգան կորցրել է $4 մլրդ, իսկ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ $3.48 մլրդ: Առաջին տասնյակը զբաղեցնող մյուս միլիարդատերերի եկամուտները նվազել են մոտ $2.3 մլրդ-ով:

Ամերիկյան ֆոնդային ինդեքսներն ընկել են մոտ 3%-ով: Ներդրողները մտահոգված են կորոնավիրուսի տարածմամբ, քանի որ վարակով հիվանդացության դեպքերն ու կարանտինը ռիսկային են ինչպես Չինաստանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար:

Չինաստանից սկսած, կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մի շարք երկրներում: Վերջին տվյալներով՝ Չինաստանում մոտ 77,000 մարդ է վարակվել, մահացության թիվը հատել է 2600-ը: ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի «պոտենցիալ պանդեմիայի»՝ հիվանդության համաշխարհային տարածման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---